ՀՀ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շարունակել են արձանագրել խախտումներ
Այսօր՝օգոստոսի 26-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման նպատակովշարունակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը ԵրևանիՔանաքեռ-Զեյթունվարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Տեսչական մարմինների մասնագետների և ՀՀ ոստիկանությանաշխատակիցների կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում մշտադիտարկվելէ 45 տրանսպորտային միջոց:Վերահսկողության արդյունքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ թվով 7արձանագրություն։
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մշտադիտարկվելէ շուրջ 30 տրանսպորտային միջոց։ Թվով 10 ավտոբուս երթևեկել է գերբեռնված, միկրոավտոբուսներում եղել են առանց դիմակի ուղևորներ, որոշ դեպքերում էլ ախտահանիչ նյութերի տարաները դատարկ են եղել։
Արդյունքում՝ կանգնած ուղևորներն իջեցվել են, վարորդներից մեկի նկատմամբ ոստիկանության կողմից տեղում կազմվել է արձանագրություն և նշանակվել տուգանք։
Մշտադիտարկումների և վերահսկողությանը զուգահեռ իրականացրել են նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ։
Հավելենք, որ Տեսչական մարմինների և ոստիկանության կողմից վերահսկողական գործառույթները կրում են ամենօրյա և շարունակական բնույթ: