211652_close_icon
views-count2060 դիտում article-date 22:54 27-08-2021

Team Telecom Armenia-ն՝ Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական գործընկեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Team Telecom Armenia ընկերությունը Հայաստանի ազգային հավաքականի նոր պաշտոնական գործընկերն է: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այդ կապակցությամբ ստորագրել են համագործակցության հուշագիր: 

 Համագործակցության շրջանակներում Team Telecom Armenia–ն դառնում է Հայաստանի ազգային հավաքականի գործընկերը և իր աջակցությունն է ցուցաբերելու ֆեդերացիային խաղադաշտերի կոմունիկացիոն ենթակառուցվածքները արդիականացնելու և VAR համակարգը ներդնելու հարցում: 

«Ֆուտբոլն աշխարհում ամենաթիմային խաղն է: Թիմայնությունը նաև մեր ընկերության կորպորատիվ մշակույթի հիմնարար սկզբունքն է: Team-ը նոր բրենդով առաջին խոշոր համագործակցությունն է սկսում հենց ազգային թիմի հետ, և համոզված եմ, մեր հավաքականը իր բոլոր հանդիպումների ժամանակ կզգա մեր ընկերության ամբողջ թիմի աջակցությունը», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ուրախ է, որ Team Telecom Armenia-ն միանում է մեր ֆուտբոլային ընտանիքին: Մենք միշտ ուրախ ենք նոր գործընկերներ ունենալ, հատկապես այն պահին, երբ մենք լիահույս ենք՝ Հայաստանի հավաքականը կանգնած է մեծ հաջողության շեմին: Ինչպես ասում է Հայաստանի հավաքականի կարգախոսը՝ միասնությունն ուժ է, և ես կարծում եմ, որ միասնական ջանքերով, մենք էլ ավելի մեծ բարձունքների կհասնենք»,-նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Team Telecom Armenia ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև այլ ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր