Ղազախստանի զորամասերից մեկում պայթյուն է որոտացել․ կա 30 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղազախստանի Ժամբիլի մարզի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի մոտ 30 աշխատակից և զինծառայող վնասվածքներ է ստացել Թարազ քաղաքի (վարչական կենտրոն) մոտ գտնվող զորամասի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ավելի վաղ Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել զորամասի պահեստներից մեկի մոտ տեղի ունեցած բռնկման պատճառով։
Հարակից բնակավայրերի բնակիչների տարհանման վերաբերյալ որոշում է կայացվել։
Տեղի ունեցածի հետևանքների վերացման համար ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Հարուցվել է քրեական գործ։