Ադրբեջանի հանրակացարաններից մեկում պայթյուն է որոտացել. Կա 25 վիրավոր
Ադրբեջանի հանրակացարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծխի թունավորումից 25 մարդ հոսպիտալացվել է: Կան նաև զոհեր: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Պայթյունը որոտացել է Սումգայիթի ութերորդ միկրոշրջանում` հանրակացարանի 3-րդ հարկում:
Ինչպես հայտնում է աղբյուրը` հանրակացարանում ապրել է 114 ընտանիք: