Պակիստանի կինոթատրոններից մեկում պայթյուն է որոտացել. 5 զոհ, 30 վիրավոր
                        Պակիստանի հյուսիսում գտնվող Պեշավար կինոթատրոնում երկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով  ավելի քան 5 մարդ մահացել է, 30-ից ավելին վիրավոր են, հայտնում է BBC-ն:
Ըստ ականատեսների խոսքերի, պայթյունի ժամանակ թատրոնում մոտ 100 մարդ է եղել: Անհայտ անձինք երկու նռնակ են գցել և դեպքի վայրից փախել:
Դեպքի հետ կապված դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել:
Իրավապահ մարմինները վտանգի մասին զգուշացրել էին կինոթատրոնի ղեկավարությանը, քանի որ ֆիլմ նայելը թալիբների համար մեղք գործել է, հայտնում է France Press-ը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել կառավարության հետ թալիբների խաղաղ բանակցության համար կոմիտե կազմելու հաջորդ օրը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

