Ադրբեջանի ռազմական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել. կա 1 զոհ և 19 վիրավոր. լուսանկարներ
Ադրբեջանի Շիրվան քաղաքում գործող ռազմական գործարանում այսօր կեսօրին հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Ադրբեջանական apa գործակալության փոխանցմամբ՝ գործարանը պատկանում է այդ երկրի Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը:
Հաղորդվում է 1 զոհի և 19 վիրավորի մասին: Վերջիններիս հոսպիտալացրել են գազի թունավորման և այրվածքային ախտանիշներով: