211652_close_icon

Թայեքվոնդոն Երևանում իր թևերն է փռում. Արմ-Մար ակումբը հարյուրավոր երիտասարդների պատրաստում է նորանոր բարձունքների նվաճմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count10637 դիտում article-date 00:03 24-08-2021
Ժողովրդական խոսքը, որ ասված է՝ «ասա, ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու», կարելի է ասել, վերաբերվում է Հայաստանի Թայեքվոնդոյի Արմ-Մար ակումբի նախագահ, մարզիչ Գևորգ Դանիելյանին։
 
Վերջինս սերտ համագործակցության ու կապերի մեջ է Շիրակի մարզի Թայեքվոնդոյի իր գործընկերների հետ, այդ թվում՝ Թայեքվոնդոյի մարզիչ, մանկավարժ Արա Խաչատրյանի հետ։ Եթե վերջինս ժողովրդական լեզվով ասած «մեծ ամակ ունի» այդ սպորտի զարգացման գործում Շիրակի մարզում, ապա Գ. Դանիելյանը՝  Երևանում։
 
Նրա շնորհիվ «Դինամո» մարզադահլիճ այցելած Թայեքվոնդոյով զբաղվող մարզիկները տիրապետում են մարտարվետի բոլոր կանոններին, և որ ամենակարևորն է, սպորտի շնորհիվ դառնում են իսկական հայրենիքը սիրողներ, առողջ ապրելակերպ վարում, ամրանում և կոփվում, ինչի արդյունքում վաղվա այս զինվորներն ամենաբարձր մակարդակով են պաշտպանելու հայրենիքի սահմաններն ու պահելու հայոց բանակի պատիվը։ 
 
Գ. Դանիելյանի շնորհիվ ձևավորվել է մի թիմ, որտեղ մարզվող տղաները իրենց հաջողություններով բարձր են պահել ու պահում Հայաստանում Թայեքվոնդո մարզաձևի հեղինակությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր