43299 դիտում
09:10 31-05-2018
Օդանավերում լավ տեղերի համար 50-100 դոլար հավելյալ գումարներ են վերցրել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ «Փաստ» օրաթերթ զանգահարած քաղաքացին տեղեկացնում էր, որ տրանզիտով դեպի ԱՄՆ մեկնելու համար օդանավում, այսպես կոչված, «լավ տեղերի» համար իրենից գումար չեն ուզել, ուղղակի աշխատակիցներից մեկը խնդրել է մի փոքրիկ փաթեթ տեղափոխել իր հետ: Մանրամասն ստուգելուց հետո, երբ պարզվել է, որ փաթեթում «կրիմինալ» չկա, միայն հագուստ է, համաձայնել է, ինչի դիմաց իրեն առաջարկել են հարմարավետ տեղ՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ դա նախկինում լուրջ գումար արժեր:
Մեր ունեցած տեղեկություններով, իրականում այդ կատակի մեջ կատակի տոկոսը չափազանց քիչ է: «Զվարթնոց» օդանավակայանում տարիներ շարունակ գործել է ստվերային գումարների շրջանառության լուրջ օղակ: Մասնավորաբար, մեր աղբյուրները պնդում են, որ օդանավում «լավ տեղեր» ամրագրելու համար մարդիկ վճարել են 50-100 դոլար՝ կախված թռիչքի հեռավորությունից կամ տրանզիտի առկայությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1889 դիտում
10:49 02-09-2021
Ավելի են դողում իրենց անվտանգության համար. «Փաստ»
1824 դիտում
10:25 13-02-2016
ԱՄՆ-ն հավելյալ Patriot ԶՀՀ-ներ է տեղադրել Հարավային Կորեայում. ԶԼՄ-ներ
9327 դիտում
08:53 05-06-2018
Սուպերմարկետները տվյալներ չեն տալիս՝ դրանք համարելով առևտրային գաղտնիք. «Փաստ»
Այս բաժնից
1873 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4876 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են