Եվրո-2016. Հունգարիայի հավաքականը մոտ է պատմական նվաճմանը. տեսանյութ
Եվրո-2016-ի ընտրական փուլի անցումային խաղերից առաջինում Հունգարիայի հավաքականը Օսլոյում 1:0 հաշվով հաղթեց Նորվեգիայի հավաքականին և Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց:
Միակ գոլը խփեց 26-րդ րոպեին խփեց հունգարացի կիսապաշտպան Լասլո Կլյայնխասլերը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:
Նշենք, որ Հունգարիայի հավաքականը 1986 թվականից ի վեր Եվրոպայի և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի չի մասնակցել:
[b]Եվրո-2016. Ընտրական փուլ, անցումային առաջին հանդիպում[/b]
Նորվեգիա - Հունգարիա՝ 0:1
Լասլո Կլյայնհայսլեր, 26