211652_close_icon
views-count16593 դիտում article-date 10:14 23-08-2021

Ծնունդդ շնորհավոր՝ լավ մարդ, Դուք առաջնորդվում եք մեծն Սևակի հայտնի ու ճշմարիտ ասված խոսքով

Այսօր, օգոստոսի 23-ին, SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում ընթերցողներից, ովքեր իրենց շնորհավորանքներն են ուղղում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանին՝ ծննդյան օրվա առթիվ։

Քաղաքացիներն ասում են․ «Ուզում ենք մեր անկեղծ շնորհավորանքներն ուղղել իսկական հայ, մեծատառով մարդ, մարդկային բարձր հատկանիշներ ուցեցող, պետական մտածելակերպով ու ուրիշի ցավը իրենը համարող և վերջապես՝ շատ լավ ու բարի անձնավորություն Արթուր Բաղադասարյանին, Ձեր ծնունդը շնորհավոր։

Եթե պետական համակարգում Ձեզ պեսների թիվը շատ լինի, ապա առաջին հերթին կշահի քաղաքացին, իսկ հետո՝ պետական համակարգը։ 

Ձեր մարդկային բարձր հատկանիշներով՝ Դուք բազմիցս ապացուցել եք, որ առաջին հերթին կանգնած եք այն մարդկանց թիկունքին, ովքեր դրա կարիքն ունեն։ Մենք բազմիցս դա զգացել ենք մեր մաշկի վրա։ Դուք իրավապահ համակարգում համարվում եք ամենապրոֆեսիոնալ իրավաբաններից մեկը։

Ձեր ամենօրյա շփումը մեզ նման հասարակ քաղաքացիների հետ վկայում է այն մասին, որ Դուք ապրել ու ապրում եք մեծն Սևակի հայտնի խոսքերով․ «Ապրել այնպես, որ մայր հողը երբեք չզգա քո ապրելու ծանրությունը»։ 

Թող Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին միշտ ապավեն լինի։ Ուրախ ենք, որ Դուք կաք»։

Նմանատիպ նյութեր