211652_close_icon
views-count19199 դիտում article-date 17:40 05-11-2020

Հիմնադրվել է «Բռունցք 2020» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ովքեր առաջնորդվում են Մեծն Շիրազի հայտնի խոսքով՝ «Բռունցքվելն է հավերժությունը Հայաստանի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 22–ին իր գործունեությունն է սկսել «Բռունցք 2020» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով ամուր պահել Արցախի թիկունքը, լինել արցախցիների կողքին և աջակցել առաջնագծում կանգնած զինվորին: Դրանից հետո, երբ հարկ է լինելու ցուցաբերել աջակցություն Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերի իրականացման աշխատանքներին հետպատերազմյան ժամանակաշրջանում «Բռունցք 2020» ՀԿ-ն կպատասխանի նաև այդ մարտահրավերին: «Մեր գործունեությունը սկսել ենք դեռևս սեպտեմբերի 28-ից՝ քաջ գիտակցելով, որ ամուր թիկունքի շնորհիվ էլ ավելի ենք ուժեղացնում մեր բանակը: Սկսել ենք ընկերներով և մեր շրջապատով: Հիմնադիր խորհուրդի ժողովից հետո նախանշեցինք մեր աշխատանքների ուղղությունները՝ հաշվի առնելով ընթացիկ պահանջները, մարտահրավերները և, իհարկե, մեր հնարավորությունները» ,– նշում է ՀԿ–ի քարտուղար Լև Մինասյանը: Ներկայումս բարեգործական կազմակերպությունն իր ջանքերը կենտրոնացրել է հետևյալ ուղղություններով՝ 1. Առաջնագծում կանգնած հերոսներին աջակցություն 2. Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքներին ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ 3. Ի լրումն վերը նշված առաջին անհրաժեշտության պարագաների, Արցախի Հանրապետության ապաստարաններում բնակվող մեր հայրենակիցներին տրամադրել նաև սպիտակեղեն և անկողնային պարագաներ, նավթավառներ, ծալովի մահճակալներ, տարբեր էլեկտրական սարքավորումներ և այլն: Սննդի և հիգիենայի պարագաների ցանկը, համապատասխանեցնելով տեղի պետական մարմինների հետ, տեսակավորվել է, տեղավորվել արկղերի մեջ՝ նախատեսելով 1 արկղը 1 անձին 3 օրվա համար։ Տեղեկացնենք նաև, որ նշված ողջ աշխատանքների իրականացման ընթացքում բարեգործական ՀԿ–ի կողմից կատարվել են փաստաթղթային գրանցումներ՝ հանձնման ընդունման ակտերով, ստացականներով և այլն: Աջակցության, ինչպես նաև համագործակցության համար մեր հայրենակիցները «Բռունցք 2020» բարեգործական հասարակական կազմակերպություն կարող են դիմել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ [b]Շտաբ-պահեստ՝ ք. Երևան, Արաբկիր 27փ․ 1/6 շենք (RIO Mall-ի հարևանությամբ) Հեռ․՝ +374 77 25 29 88[/b] Տեսանյութն՝ [url=https://www.facebook.com/bruntsk2020NGO/videos/2815778342028025]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր