Մբապեի ապագան որոշելու է Կատարի էմիրը
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նախկինի պես տրամադրված է արդեն այս ամռանը տեղափոխվել «Ռեալ»:
Նա մերժել է փարիզցիների՝ պայմանագիրը երկարաձգելու բոլոր առաջարկները և ակումբի ղեկավարությանը հասկացնել է տվել թիմը փոխելու իր մտադրության մասին:
Թեպետ «Ռեալը» շահագրգռված է 22-ամյա ֆրանսիացուն ձեռք բերել, սակայն հրաժարվել է բանակցությունների ժամանակ գործակալների ու միջնորդների ծառայություններից:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալը» ոչ մի առաջարկ չի արել ՊՍԺ-ին, իսկ գործարքը դեմ առ դեմ քննարկելու են Ֆլորենտինո Պերեսն ու Թամիմ բին Համադ Ալ Թանին՝ Կատարի էմիրն ու ֆրանսիական թիմի սեփականատերը:
Հենց Ալ Թանին է վերջնական որոշում կայացնելու Մբապեի ապագայի վերաբերյալ, և եթե նա համաձայնվի վաճառել հարձակվողին, «Ռեալը» բանակցություններ կսկսի: