2392 դիտում
12:51 16-08-2021
Քաղաքացիների հետ իրազեկման, գաղափարական աշխատանք չի իրականացվում, մարդկանց չի ներկայացվում կամ ճիշտ չի ներկայացվում այսպիսի հավաքների անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությանը մտադրությունը պահեստազորայինների վարժանքներ կազմակերպելու վերաբերյալ տարբեր արձագանքների արժանացավ։
Կարծում եմ՝ խնդիրներից մեկն այն է, որ դա կապվում է սահմանին վերջին 3 ամիսներին ստեղծված իրավիճակի հետ, ինչը, բնականաբար, չի կարող անհանգստություն չառաջացնել։
Իմ տեսանկյունից, այս վարժանքները մի քանի կարևոր նպատակ ունեն։
Հավաքների արդյունքում մասնակիցների մի մասին, հատկապես սպայական կազմին կամ նրանց, ովքեր կարճ դասընթացից հետո կարող են սպայական հաստիքի նշանակվել, պայմանագրեր են առաջարկելու, որպեսզի ներգրավեն կանոնավոր բանակի շարքեր։
Երկրորդ, հետպատերազմական շրջանում զինված ուժերի մարտունակության բարձրացման քայլերից մեկն էլ՝ նման հավաքների կազմակերպումն է, որը պետք է ունենա հստակ նպատակներ և բովանդակային ընթացք։
Երրորդ, պատերազմի օրերին ծանուցումներ էր բաժանվում մարդկանց, ովքեր 10-15 տարի է արդեն երկրում չեն։ Սա կարևոր է ներկա-բացակա անելու և ցուցակները պատշաճ մակարդակի բերելու համար։
Չորրորդ, առանց մարտունակ պահեստազորի, ՀՀ զինուժն իր խնդիրների մի մասը չի կարող կատարել, ինչպիսի բարեփոխումներ էլ իրականացնի, ինչպիսի սպառազինությունն էլ ձեռք բերվի։
Հինգերորդ, աստիճանաբար, նմանատիպ հավաքների ծրագրերի փոփոխմանը զուգահեռ, պետք է մեծացնել ներգրավող պահեստազորայինների թիվը, մեծ ուշադրություն դարձնել նեղ մասնագիտական խմբերին, Հայաստանի առաջնային անվտանգային սպառնալիքներին և հնարավոր ծավալման ուղղություններին։
Կա մի մեծ բաց, որը ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ այս հավաքի շեմին, չի իրականացվում։
Քաղաքացիների հետ իրազեկման, գաղափարական աշխատանք չի իրականացվում, մարդկանց չի ներկայացվում կամ ճիշտ չի ներկայացվում այսպիսի հավաքների անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը, ինչը հատկապես հետպատերազմական ժամանակահատվածում կարող է մեծ բարդություններ առաջացնել»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
10:41 22-07-2024
Փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ, որն ունի և՛ գաղափարական, և՛ քաղաքական հիմք. Աբրահամյան
Այս բաժնից
748 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
841 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
685 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը