211652_close_icon

Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել

views-count1066 դիտում article-date 19:00 04-12-2025
Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով: Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»,– գրել է նա։

Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։

Նմանատիպ նյութեր