211652_close_icon

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հաղորդմանը

views-count1861 դիտում article-date 19:33 04-12-2025
ՀՀ վարչապետի տիկնոջ կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իր անունով գործարարների վրա հնարավոր ճնշումների և «88» սուպերմարկետների ցանցի հետ կապված ահազանգերի վերաբերյալ դիմել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննություն իրականացնել։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները, եթե հաստատվեն, ենթադրում են քրեական պատասխանատվություն, և կոչ է արել տուժած գործարարներին՝ դիմել իրավապահներին։

Օրեր առաջ Աննա Հակոբյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ «88» սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի:

Նմանատիպ նյութեր