211652_close_icon

Ճիշտ ձևով, ճիշտ հարթակներում իրականացնել «իրազեկման ու ահազանգման արշավ». Ռուբեն Մելիքյան

views-count982 դիտում article-date 10:11 21-07-2025
Վարչապետի աթոռը գրկածի՝ դեպի Սբ.Էջմիածին հայտարարած արշավանքն աննորմալ բան է նույնիսկ այսօրվա աննորմալ աշխարհի չափանիշներով։ Խնդիրն այն է, որ այդ աննորմալությունը մնում է «մեր մեջ». դրսի շատ ուժեր կա՛մ պատշաճ ձևով տեղեկացված չեն լինում բուն փաստերի մասին, կա՛մ մեր պասիվության ու լռութայն պատճառով շարունակում են «սովորական» հարաբերություններն իշխող վարչախմբի հետ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այստեղից հետևություն. արժի մի քանի րոպե ժամանակ կորցնել ու ճիշտ ձևով, ճիշտ հարթակներում իրականացնել «իրազեկման ու ահազանգման արշավ»՝ փորձելով չլռել, չհամակերպվել «խաղի ընթացքի» հետ և խնդիրը հասցնել «ճիշտ մարդկանց»։

Ուստի առաջրկում եմ հենց հիմիկվանից X հարթակում (նախկին թվիթեր) կատարել կարճ ու հստակ տեղեկատվական գրառումներ՝ «թեգելով» ավանդական արժեքների կարևորության մասին հրապարակավ խոսող ազդեցիկ մարդկանց, օրինակ՝ փոխնախագահ Վենսին և Իլոն Մասկին։

Կարծում եմ՝ քրիստոնեության վրա հարձակման հարցը նրանց կարո՛ղ է հետաքրքրել։

Նաև առաջարկում եմ օգտագործել #ChristianityUnderAttack և #BrotherInChrist հեշթեգները։

Եթե շատ լինեն գրառումները, 1% շանս կա, որ արդյունք կտա։ Առնվազն տեղեկատվական-քարոզչական իմաստով: Իսկ 1>0-ից. ինչու՞ չփորձել։

Նմանատիպ նյութեր