211652_close_icon

Անգելա Մերկելը կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո 15 հազար եվրո թոշակ կստանա

views-count3029 դիտում article-date 17:19 14-08-2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնաթողությունից հետո մոտ ամսական 15․000 եվրոյ թոշակ է ստանալու: Այս մասին վկայում են Գերմանիայի հարկատուների ֆեդերացիայի հաշվարկները: Գրում է msn․com-ը։

Գերատեսչության տվյալներով՝ նման գումար է ձևավորվում, քանի որ Մերկելը երկար տարիներ եղել է Բունդեսթագի անդամ, ինչպես նաև զբաղեցրել է կանցլերի պաշտոնը:

Բունդեսթագի պատգամավոր Մերկելը դարձել է 1989 թվականին՝ առաջին համագերմանական ընտրությունների արդյունքներով: 2000 թվականին դարձել է «Քրիստնեա-դեմոկրատական միություն» կուսակցության  առաջին կին նախագահը: 2005 թվականից ընտրվել է Գերմանիայի կանցլեր:

Սեպտեմբերին Գերմանիայում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով կկազմվի նոր կառավարություն: Մերկելն իր թեկնածությունը չի առաջադրել և հայտնել է ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին:

Նմանատիպ նյութեր