3179 դիտում
12:07 04-09-2017
Մերկելը կանցլերի պաշտոնի համար հեռուստաբանավեճում հաղթել է Շուլցին
Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար պայքարող Անգելա Մերկելի և Մարտին Շուլցի միջև ընթացած հեռուստաբանավեճի արդյունքում հաղթել է Մերկելը։
Ինչպես հաղորդում է Deutche Welle-ը, բանավեճը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 3-ին։
Հաղթանակի մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է Infratest dimap սոցիալական հետազոտությունների հարցերով ինստիտուտը՝ ARD հեռուստաալիքի խնդրանքով։
Ըստ արդյունքների՝ քրիստոնյա-դեմոկրատների թեկնածու Մերկելին իրենց հավանությունն է տվել հարցվածների 55%-ը, նրա հիմնական մրցակից՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Մարտին Շուլցին՝ 35%-ը։
44%-ը ճիշտ է գնահատել միգրացիոն ճգնաժամի հարցում Մերկելի վարած քաղաքականությունը, մինչ Շուլցին այդ հարցում աջակցել է 39%-ը։
Արտաքին քաղաքականության հարցում Մերկելի դիրքորոշումը գնահատել է հարցվածների 66%-ը, Շուլցինը՝ 30%-ը։
Ինչ վերաբերում է աշխատանքի շուկայում իրավիճակին, ապա Մերկելը կրկին հաղթող է դուրս եկել՝ նրա օգտին քվեարկել է հարցվածների 45%-ը, Շուլցի օգտին՝ 40%-ը։
Նմանատիպ նյութեր
3870 դիտում
11:39 02-09-2017
Գերմանիայի կանցլերի թեկնածու Շուլցին դուր չի գալիս Մոսկվայի վարած արտաքին քաղաքականությունը
1552 դիտում
13:23 16-11-2016
Անգելա Մերկելը չորրորդ անգամ կառաջադրվի կանցլերի պաշտոնում. CNN
2915 դիտում
17:19 14-08-2021
Անգելա Մերկելը կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո 15 հազար եվրո թոշակ կստանա
Այս բաժնից
1198 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1939 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1048 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին