211652_close_icon
views-count1366 դիտում article-date 13:23 16-11-2016

Անգելա Մերկելը չորրորդ անգամ կառաջադրվի կանցլերի պաշտոնում. CNN

«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Նորբերտ Ռյոտգենը CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ 2017թ. Անգելա Մերկելը պլանավորում է չորրորդ անգամ մասնակցել Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնի համար մղվող պայքարին։ «Նա կառաջադրվի որպես թեկնածու»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա Մերկելին անվանել է «արևմտյան քաղաքական կոնցեպցիայի անկյունաքար» և ակտիվ գլոբալ քաղաքական խաղացող։ «Այնպես որ, նա կմասնակցի ընտրություններին և կվարի պատասխանատու առաջնորդի քաղաքականություն»,- եզրակացրել է Ռյոտգենը։ Այդպես է քաղաքական գործիչը պատասխանել Գերմանիայի կանցլերի քաղաքական պլանների մասին հարցին։

Նմանատիպ նյութեր