20333 դիտում
14:03 11-08-2021
Բարձունքը մերն է, տղերքը` չկան, Տղերքն ավելի բարձրում մնացին․ Երևանում բացվեց Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած Մինաս Ղազարյանի հիշատակի խաչքար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, օգոստոսի 10-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային 2 շենքի բակում բացվեց նույն բակի բնակիչ 56-ամյա Մինաս Ղազարյանի հիշատակին նվիրված խաչքար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ․ Ղազարյանը ԵԿՄ անդամ էր, մասնակից է եղել Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմներին։
Մերօրյա հերոսը եղել է ջոկատի հրամանատար և 44-օրյա պատերազմի ժամանակ իր 25 առյուծ ու արծիվ զինվոր տղերքի հետ կենաց-մահու պայքար է տարել թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ։
Գրեթե բոլոր բարձունքները, որտեղ եղել է նա իր ջոկատի մարտիկների հետ, անառիկ է պահել։
Զոհվել է Մարտունի 2 գնդից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ իր 25 մարտիկների հետ մեկնում էր հերթական առաջադրանքը կատարելու։
Հոգևոր հոր կողմից խաչքարի օծումից հետո, նրա զինակից ընկերները, ԵԿՄ անդամներն ու հարազատները ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը։
Լուսանկարներն ու տեսանյութը Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 199+
199+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
71546 դիտում
22:28 09-10-2020
Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին... ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)