211652_close_icon
views-count1942 դիտում article-date 16:32 10-08-2021

Չինաստանը պահանջել է հետ կանչել Լիտվայի դեսպանին սկանդալի պատճառով

Չինաստանը պահանջել է Լիտվայից հետ կանչել Պեկինում իր դեսպանին եւ հայտարարել է, որ հետ է կանչելու Լիտվայում Չինաստանի դեսպանին այն բանից հետո, երբ Մերձբալթյան պետությունը Թայվանին թույլ է տվել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում դեսպանություն բացել, տեղեկացնում է Associated Press-ը։

«Մենք կոչ ենք անում լիտվական կողմին անհապաղ շտկել իրենց ոչ ճիշտ որոշումը, կոնկրետ միջոցներ ձեռնարկել վնասը վերացնելու եւ սխալ ճանապարհով ընթացքը չշարունակելու համար»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր