Հարավային Կորեայում սեռական բռնության զոհերի հուշարձանի տեղադրման պատճառով Ճապոնիան հետ է կանչել դեսպանին
Ճապոնիան ժամանակավորապես հետ է կանչում Հարավային Կորեայում իր դեսպանին: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Էսիխիդե Սուգան, գրում է [url=http://www.bbc.com/russian/news-38527430]BBC[/url]-ն:
Հվ. Կորեայի Բուսան քաղաքում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսության դիմաց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիների կողմից սեռական բռնության զոհ դարձած կանանց հուշարձան է տեղադրվել:
«Նման գործողությունները անցանկալի ազդեցություն են թողնում երկկողմ հարաբերությունների վրա, դա անընդունելի է: Մենք որոշում ենք ընդունել ժամանակավորապես հետ կանչել Հարավային Կորեայում մեր դեսպան Յասումասու Նագամինեին»,- ասել է Էսիխիդե Սուգան:
Հուշարձանը տեղադրել են դեկտեմբերի 28-ին Հվ. Կորեայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, առանց իշխանություններին իրազեկելու:
Նույն օրը այն հեռացվել է, սակայն հասարակական գործիչների և հանրության ճնշման ներքո քաղաքապետարանը դեկտեմբերի 30-ին թույլատրել է տեղադրել հուշարձանը: