3244 դիտում
20:17 10-07-2020
Վրաստանը Սաակաշվիլիի պատճառով Ուկրաինայի դեսպանին կրկին ԱԳՆ է կանչել
Վրաստանի արտգործնախարարությունը երկրորդ անգամ է գերատեսչություն կանչել երկրում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին` Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքերի պատճառով: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/10/georgia-ukraine/3341810]korrespondent.net[/url] կայքը` հղում տալով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Հանդիպմանը վրացական կողմը վերահաստատել է վրաց-ուկրաինական ռազմավարական և բարեկամական հարաբերությունները և մտահոգություն հայտնել Ուկրաինայի պաշտոնյայի կողմից վրացական իշխանություններին ուղղված անընդունելի հայտարարությունների կապակցությամբ: Նշվել է, որ նման գործողությունները, որոնք նաև վրացական օրենսդրության խախտում են հանդիսանում, զգալի վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին:
Դեսպանը վստահեցրել է, որ կտեղեկացնի Կիևին Թբիլիսիի դիրքորոշման մասին:
Սաակաշվիլիի նախօրեին Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/SaakashviliMikheil/]էջում[/url] հրապարակված տեսանյութում ասել էր, որ Վրաստանի քաղաքացիների հետ միասին նա պայքարելու է ներկայիս կառավարության դեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններում և հանրապետության կառավարությունը որակել էր ոչ լեգիտիմ:
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
17:52 22-07-2023
Վարշավայում ՌԴ դեսպանին կանչել են Լեհաստանի ԱԳՆ Պուտինի հայտարարության պատճառով
1402 դիտում
23:53 03-02-2024
Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով
1174 դիտում
11:13 24-02-2014
ՌԴ֊ն Ուկրաինայի իր դեսպանին կանչել է Մոսկվա
Այս բաժնից
1225 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
907 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել
901 դիտում
20:03 06-01-2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 34 պատանդի՝ գործարքի առաջին փուլում