29264 դիտում
17:58 01-09-2021
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 36–ամյա վարորդը ВАЗ 21124-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Վարդան Մ.- իր վարած ВАЗ 21124 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վերջիներս վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամսանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հարությունյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+