99468 դիտում
23:58 15-02-2021
Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Infiniti-ն. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանն ու ծառին և հայտնվել մայթին. Infiniti-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Infiniti մակնիշի 70 VO 008 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 36 ML 430 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ի միջից մեկ հոգի, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Կորյուն Վարդանյանն ու տեսուչ Արայիկ Սարգսյանը:
Մինչ դեպքի վայրում փորձում եին զննություն կատարել ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանն ու ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Տեղում Nissa Tiida-ի վարորդ, 23 ամյա Արարատ Առաքելյանը ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա սթափ է:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուբեն Կարապետյան էր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյո՞ք ինքն է վարել Infiniti-ն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+