211652_close_icon
views-count1158 դիտում article-date 12:29 03-12-2020

Թուրքիայի հարավ-արևելքում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիիրթ (պատմական Սղերդ) նահանգում դեկտեմբերի 3-ին տեղի ժամանակով 08:45-ին (Երևանի ժամանակով 09:45) 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քուրթուլան շրջանում: Ցնցումների օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման և վերացման վարչությունը հայտնում է, որ Սիիրթ նահանգում առավոտյան երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Նմանատիպ նյութեր