211652_close_icon
views-count29981 դիտում article-date 19:18 27-07-2021

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ճամբարակում բախվել են Niva-ն ու Lada-ն. 2 երեխաներ, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են Դրախտիկ գյուղի բնակիչ, 79-ամյա Վոլոդյա Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Ձորավանք գյուղի բնակիչ, 33-ամյա  Սամվել Դադյանի վարած  ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, ՌԴ քաղաքացի, 16-ամյա Աննա Դադյանն ու Ձորավանք գյուղի բնակիչ, 3-ամյա Վլադիմիր Դադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Վաչագան Ոսկանյանի գլխավորութամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ:

Հետաքննիչ  Բ. Սարիբեկյանի հանձանարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են  ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր