103373 դիտում
15:43 24-10-2022
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ բախվել են Chevrolet Niva-ն ու բեռնատար Volvo-ն․ Niva-ն գլխիվայր շրջվել է․ 1 հոգի տեղում մահացել է, բժիշկները պայքարում են 6 վիրավորների, որոնցից 3-ը երեխաներ են, կյանքերի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապահի Լոռվա խճուղում բախվել են Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենան և Volvo մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վիրավորներից 2-ը, որոնցից 1-ը երեխա է, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և հնարավոր է՝ նրանց տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը։
Բախման հետևանքով Chevrolet Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։ Վիրավորներից մի քանիսը հայտնաբերվել են դրսում։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները, Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, դասակի հրամանատար Ռոման Պետրոսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին Պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գառնիկ Տոնոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Գ․ Տոնոյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+