56440 դիտում
20:48 26-07-2021
Արտակարգ դեպք Երևանում. Սարյան փողոցում հրդեհ է բռնկվել KIA Sorento և Nissan Tiida ավտոմեքենաներում, որոնք դարձել են ոչ շահագործելի. 2,5 ժամ է, ԱԻՆ-ից առանձնացված ընկերության ներկայացուցիչը չի բարեհաճում հրդեհի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցում ավտոմեքենաներ են այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել KIA Sorento և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներում առաջացած հրդեհը:
Հրդեհի հետևանքով KIA Sorento-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Nissan Tiida-ն դարձել է ոչ շահագործելի:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բարեբախտաբար, տուժածներ չկան:
KIA-ի վարորդը եղել է ավտոմեքենայի մեջ, երբ նկատել է, որ ավտոմեքենայում կրակ ու ծուխ է առաջացել, կարողացել է ճիշտ կողմնորոշվել, դուրս գալ և ահազանգել 911:
Հրշեջները մարել են կրակը և ԱԻՆ-ը իր գործն ավարտել է, սակայն 2 ժամից ավելի է, ավտոմեքենաների տերերը սպասում են,թե երբ կժամանի ինչ-որ վարչությունից, ովքեր պետք է հետաքննություն անցկացնեն:
Եթե նախկինում այդ վարչությունը Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում էր և նրանք նմանատիպ դեպքերում բավականին օպերատիվ էին արձագանքում և շատ դեպքերում էլ հրշեջների հետ էին ժամանում, ապա հիմա, երբ այդ կառույցը առաձնացվել է ԱԻՆ-ից, քաղաքացիները նմանատիպ իրավիճակներում են հայտնվում, 2.5 ժամ է, սպասում են «այլմոլորակայինների»:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր ճշտում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15538 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35789 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց