211652_close_icon
views-count4666 դիտում article-date 11:16 16-10-2024

Առեղծվածային դեպք՝ Երևանում. Ավանում գտնվող «Երևան Սիթի» ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. «BMW X5»-ն ու «Toyota Camry»-ն դարձել են ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Խուդյակով փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ ավտոմեքենաներ են այրվում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում, որի պատճառով էլ կրակը տարածվել էր ու հրդեհվել էր կայանված վիճակում գտնվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան:  

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրեջները մարել են այն:

«BMW»-ն ու «Toyota»-ն դարձել են ոչ շահագործելի:  

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ավանի բաժանմունքի հերրթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղի ունեցածը անզգուշության հետևանքով է եղել, թե հրկիզման՝ պարզվում է:

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր