211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Նոր Արեշում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. կա վիրավոր. «Toyota»-ն, «BMW»-ն դարձել են ոչ շահագործելի, «Mercedes»-ն էլ ջերմահարվել է. ժամանել են Էրեբունու ոստիկանապետը և ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count29247 դիտում article-date 11:40 12-04-2025
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի 32 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում և դրա դիմաց ավտոմեքենաներ են այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ  Թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, խմբի պետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա հրշեջները մարել են այն։

Դրսում կայանված «Toyota»-ն ու ավտոտնակում կայանված «BMW»-ն դարձել են ոչ շահագործելի, իսկ մյուս ավտոտնակում կայանված «Mercedes»-ն էլ ջերմահարվել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան  քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տոնիկ Մանուկյանն ու Արթուր Փաշիկյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Էրեբունու ոստիկանները պարզել են, որ հրդեհի վարից 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր