211652_close_icon
views-count162998 դիտում article-date 11:42 26-07-2021

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ բախվել են 2 Mercedes ու Toyota-ներ․ կան վիրավորներ․ ավտոմեքենաներից 2-ը, մեկը՝ գլխիվայր, հայտնվել են մայթին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Սամվել Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 01 HH 017 համարանիշի, Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Արման Թանդիլյանի վարած Mercedes մակնիշի 71 OR 077 համարանիշի, Երևանի բնակիչ 24-ամյա Արեգ Ջալալյանի վարած Toyota մակնիշի 426 AC 61 համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Համբարձումյանի վարած Toyota մակնիշի 76 OO 001 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս․ Հակոբյանը, Ա․ Թանդիլյանը և Ա․ Ջալալյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ս․ Հակոբյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Իրինա Մարկովան տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է առաջացել, և մինչ հրշեջների ժամանումը, շենքի բնակիչներն իրենց ուժերով են պայքարել կրակի դեմ։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։

Երթևեկությունը նշված հատվածում որոշ ժամանակ դադարեցվել է։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Խ․ Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքեաները  տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր