211652_close_icon
views-count29233 դիտում article-date 11:14 13-04-2016

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 2 Mercedes-ներ և Jaguar-ը. Mercedes-ներից մեկը կողաշրջվելով հայտնվել է բենզալցակայանի տարածքում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:15-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում` Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 75 QC 075 համարանիշի, Mercedes մակնիշի 82 OQ 001 համարանիշի և Jaguar մակնիշի 34 MD 568 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 75 QC 075 համարանիշի Mercedes-ը կողաշրջվելով հայտնվել է բենզալցակայանի տարածքում, մյուս Mercedes-ը հարվածել է ծառի կոճղին, իսկ Jaguar-ն էլ գետնին է տապալել թույլատրելի արագությունը սահմանափակող երկաթյա ցուցանակը: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր