211652_close_icon
views-count2491 դիտում article-date 19:38 23-07-2021

Շախմատի աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ 5-րդ փուլ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է ուրախացնել հայ մարզասերներին:

Սոչի քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 4-րդ շրջանի երկրորդ պարտիայում Մարտիրոսյանը սևերով ոչ-ոքի խաղաց խորվաթ Անտե Բրիչի հետ:  Առաջին պարտիայում հայ շախմատիստը հաղթել էր մրցակցին, և 1,5-0,5 ընդհանուր հաշվով դիմակայությունում հաղթելով, դուրս եկավ հինգերորդ փուլ:

Հիշեցնենք, որ Հայկ Մարտիրոսյանը հայ շախմատիստներից միակն է, որը շարունակում է մրցելույթները:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր