Աշխարհի Գավաթ. Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին և դուրս եկավ հաջորդ փուլ
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դիմակայության թայ-բրեյքում ուժեղ գտնվեց Ադրբեջանի հավաքականի առաջատար Շախրիյար Մամեդյարովից:
Թայ-բրեյքի առաջին պարտիայում Մարտիրոսյանը սևերով հաղթեց Մամեդյարովին, իսկ երկրորդ պարտիայում, չնայած ուներ ահռելի առավելություն, որոշեց պարզեցնել խաղը և այն ավարտվեց ոչ-ոքի:
Այսպիսով, Մամեդյարովին հաղթելով 1,5-0,5 հաշվով, Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ հաջորդ փուլ:
Նշենք, որ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայկ Մարտիրոսյանի վարկանիշը (2632)150 կետով ցածր էր Մամեդյարովի վարկանիշից (2782):