Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս եկավ հաջորդ փուլ
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս եկավ Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-ի փուլ:
Հայ շախմատիստը 1-ին փուլի երկու հանդիպումների արդյունքով ուժեղ գտնվեց լյուքսեմբուրգցի շախմատիստ Միքայել Վիդենկելլերից: Արոնյանը սպիտակներով երեկ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/11/64627/]հաղթելուց[/url] հետո այսօր մրցակցին հաղթեց նաև սևերով՝ 2:0:
2-րդ փուլում Արոնյանի մրցակիցը կլինի Խիզմատուլին (Ռուսաստան) - Արեշչենկո (Ուկրաինա) զույգի հաղթողը: