211652_close_icon
views-count2614 դիտում article-date 18:20 19-07-2021

Հայ օլիմպիականները մեկնում են Տոկիո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ընդամենը չորս օր է մնացել Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին: Օլիմպիական գյուղն աստիճանաբար լցվում է մասնակիցներով:

Հայաստանից առաջինը մրցավայր է մեկնել / հուլիսի 15 –ին /  հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա տեղում շարունակում է մարզումները և արդեն լուսանկար է հրապարակել:

Այսօր լուսադեմին մեկնեցին նաև ծանրորդներ  Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը,  Արման Դարչինյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը:

Առաջինը  ասպարեզ կելնի / հուլիսի 24 –ին / սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ հաջորդ օրը ՝     Էլմիրա Կարապետյանը / 10մ. ատրճանակ / և  Հովհաննես Բաչկովը / 63 կգ /:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր