211652_close_icon
views-count2100 դիտում article-date 14:41 16-07-2021

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ 

Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողներին հայտնեց, որ Գորիսի համայնքապետը կալանավորվեց 2 ամսով։

Մինչ այդ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` այն կոչելով «շինծու» և «անլուրջ»։

Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով ((քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Գլխավոր դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդություն էր ներկայացրել Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու թույլտվության համար։

Նմանատիպ նյութեր