211652_close_icon
views-count10221 դիտում article-date 18:16 07-07-2021

Ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը

Tert.am-ը գրում է. 
Քիչ առաջ ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»,– գրել է նա:

Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է նաև Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
 
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Առուշ Առուշանյանն ասել էր, որ Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից ցուցմունք կորզեն իր դեմ։

Նմանատիպ նյութեր