2086 դիտում
09:37 16-07-2021
Եվրոպական օրակարգ. Արմեն Գրիգորյանի նշանակումը՝ Շառլ Միշելի այցից առաջ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունն այսօր և վաղը կլինի Հայաստանում։ Նկատենք՝ վերջին շրջանում էապես ավելացել են արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստանի Հանրապետություն: Խոսքը ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի, ԵՄ անդամ երկրների ԱԳ 3 նախարարների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի տարածաշրջանային այցերի մասին է, որին էլ հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայաստան:
Սակայն հետաքրքիր է, որ այցի վերաբերյալ հայաստանյան և եվրոպական այլ աղբյուրներում որևէ տեղեկատվություն չկա, իսկ որ ավելի հետաքրքիր է՝ այցին նախորդեցին ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումն ու եվրոպական հսկայածավալ ներդրումների մասին խոսակցությունները:
Ուսումնասիրելով նկատենք ՝ սովորաբար Շառլ Միշելը, բացի պարբերական այցերից, որոնք հաճախ չեն լինում, այցեր է կատարում՝ ունենալով հստակ առաքելություն և ծրագիր: Այս տարի նման այցեր եղել են Վրաստան, Թուրքիա հստակ օրակարգով՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առանձին թեմաներով: Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին հաճախ էր խոսվում, և այս տեսանկյունից ևս Արմեն Գրիգորյանի նշանակումն այս այցից առաջ պատահական չէ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1423 դիտում
19:52 14-05-2023
Բրյուսելում քիչ առաջ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը
6314 դիտում
12:58 24-11-2017
Նախագահը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ
Այս բաժնից
1477 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1786 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8880 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին