211652_close_icon
views-count15028 դիտում article-date 22:50 15-07-2021

Վարդենիսի ոստիկանները հերթական անգամ ապացուցեցին, որ բնակչության հետ իրենց կողմից անցկացրած աշխատանքը դրական արդյունք է տալիս. ապացույցը՝ հայտնաբերված զենք-զինամթերքն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Վերջին ամիսներին հանրապետության գրեթե բոլոր մարզերում ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային բաժինների  քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից  հսկայական աշխատանքներ են իրականացվել ապօրինի զենեք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:

Նշված  աշխատանքներում առաջընթաց է գրանցվել նաև Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն երեկ՝ հուլիսի 14-ին,  ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են հայտնաբերել մեծ քանակի զենք-զինամթերք:

 Վարդենիս քաղաքի հարակից գյուղերի մի քանի բնակիչներ Վարդենիսի ոստիկանություն են կամավոր հանձնել  1 հատ  «ԱԿՄ 74» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ,  2 ինքնաձիգի դատարկ պահունակ և մեծ թվով 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ:

Մեկ այլ բնակիչ  Վարդենիսի ոստիկանություն է ինքնակամ ներկայացրել և հանձնել  1 հատ «ԱԿ 74» տիպի ինձնաձիգ, մեծ թվով գնդացրի փամփուշտներ և  400 գրամ տրատիլ տեսակի  պայթուցիկ նյութ:

Վարդենիսի ոստիկանների կողմից Վարդենիս քաղաքի  հարակից մեկ այլ գյուղի բնակչի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում այդ բնակիչը կամավոր ոստիկաններին  է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, մեծ քանակի տարբեր տրամաչափերի ինքնաձիգի փամփուշտներ, կարաբինի փամփուշտներ, խոշոր չափի տրատիլ տեսակի պայթուցիկ նյութ, «Ֆ1»  տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով և 1 հատ նռնակ՝ դարձյալ պայթուցիչով:

Վարդենիս քաղաքի մեկ այլ բնակչի հետ ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում այդ քաղաքացին Վարդենիսի ոստիկանություն է կամավոր ներկայացել ու հանձնել իր մոտ եղած  «Ֆ1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 հատ «Ջ1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, մեծ քանակի տարբեր տրամաչափի ինձնաձիգի և կարաբինի փամփուշտներ:

Նշված բոլոր փաստերով ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր