211652_close_icon
views-count26088 դիտում article-date 10:47 21-01-2024

Արմավիրի մարզի ոստիկանները հերթական խոշոր չափի զենք-զինամթերքն են հայտնաբերել, որոնք քաղաքացին բերել էր 44-օրյա պատերազմից հետո․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ ակտիվ պայքար են տանում հանցագործությունների կանխման, նախականխման ու բացահայտման ուղղությամբ, ինչպես նաև ազգաբնակչության հետ տարվում է բացատրական աշխատանքներ և քաղաքացիները իրենց մոտ պահվող ապօրինի զենք ու զինամթերքները կամ ինքնակամ ներկայացնում են ոստիկանություն կամ էլ ահազանգում և հայտնում է, թե որտեղ են թողել զենք, զինամթերքը և եթե պարզվում է, որ հայտնաբերված զենք-զինամթերքներով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, ապա քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 17-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հերթական արդյունքն են գրանցել զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։

Այդ օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել քաղաքացին և հայտնել, որ ինքը արցախյան 44-օրա պատերազմի մասնակից է, իր հետ այնտեղից մեծ քանակի զենք, զինամթերք է բերել ու այն թողնում է «Մատուռ» կոչվող տարածքի ետնամասում գտնվող չգործող ջրամբարի մեջ։

Դեպքի վայր են մեկնում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ովքեր էլ նշված վայրում հայտնաբերում են մեծ քանակի զենք, զինամթերք։

Ահազանգով ժամանում են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր