15337 դիտում
22:50 15-07-2021
Վարդենիսի ոստիկանները հերթական անգամ ապացուցեցին, որ բնակչության հետ իրենց կողմից անցկացրած աշխատանքը դրական արդյունք է տալիս. ապացույցը՝ հայտնաբերված զենք-զինամթերքն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին ամիսներին հանրապետության գրեթե բոլոր մարզերում ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից հսկայական աշխատանքներ են իրականացվել ապօրինի զենեք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:
Նշված աշխատանքներում առաջընթաց է գրանցվել նաև Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն երեկ՝ հուլիսի 14-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են հայտնաբերել մեծ քանակի զենք-զինամթերք:
Վարդենիս քաղաքի հարակից գյուղերի մի քանի բնակիչներ Վարդենիսի ոստիկանություն են կամավոր հանձնել 1 հատ «ԱԿՄ 74» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ, 2 ինքնաձիգի դատարկ պահունակ և մեծ թվով 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ:
Մեկ այլ բնակիչ Վարդենիսի ոստիկանություն է ինքնակամ ներկայացրել և հանձնել 1 հատ «ԱԿ 74» տիպի ինձնաձիգ, մեծ թվով գնդացրի փամփուշտներ և 400 գրամ տրատիլ տեսակի պայթուցիկ նյութ:
Վարդենիսի ոստիկանների կողմից Վարդենիս քաղաքի հարակից մեկ այլ գյուղի բնակչի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում այդ բնակիչը կամավոր ոստիկաններին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, մեծ քանակի տարբեր տրամաչափերի ինքնաձիգի փամփուշտներ, կարաբինի փամփուշտներ, խոշոր չափի տրատիլ տեսակի պայթուցիկ նյութ, «Ֆ1» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով և 1 հատ նռնակ՝ դարձյալ պայթուցիչով:
Վարդենիս քաղաքի մեկ այլ բնակչի հետ ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում այդ քաղաքացին Վարդենիսի ոստիկանություն է կամավոր ներկայացել ու հանձնել իր մոտ եղած «Ֆ1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 հատ «Ջ1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, մեծ քանակի տարբեր տրամաչափի ինձնաձիգի և կարաբինի փամփուշտներ:
Նշված բոլոր փաստերով ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1954 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)