211652_close_icon
views-count1108 դիտում article-date 11:44 14-07-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 189, մահվան՝ 3 նոր դեպք

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4552 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Հուլիսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1110 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5662-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 86 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 896, փաստացի բուժվողներինը՝ 3198:

Մեկ օրում արվել է 5001 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 247 362 թեստավորում:

Նմանատիպ նյութեր