211652_close_icon
views-count2399 դիտում article-date 19:04 13-07-2021

Ֆլորենտինո Պերես. Ռաուլն ու Կասիլյասը «Ռեալի» պատմության մեջ երկու մեծագույն խարդախներն են

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոշոր սկանդալի կենտրոնում է հայտնվել:
 
El Confidencial պարբերականը հրապարակել է նրա խոսքերը, որը նա ասել էր 2006թ. սեպտեմբերին՝ հանդիպումներից մեկում: Պերեսը խիստ քննադատության է ենթարկել Իկեր Կասիլյասին և Ռաուլին: Վերջինիս համարել է «Ռեալի» կործանման մեղավորը, ինչպես նաև գլխավոր պատճառը, որ 2006 թվականին ստիպված է եղել թողնել «Ռեալի» նախագահի պաշտոնը:
 
«Կասիլյասը՝ «Ռեալի» համար դարպասապահ չէ ու երբեք այդպիսին չի եղել: Կասիլյասը մեր խոշոր ձախողումն է: Բայց նրան պաշտում են, սիրում, զրուցում նրա հետ:
 
Նա մեծագույն խարդախներից մեկն է, երկրորդը Ռաուլն է: «Ռեալի» պատմության մեջ երկու մեծագույն խարդախները: Ռաուլն ու Կասիլյասը», ասում է Պերեսը El Confidencial-ի ձեռքի տակ հայտնված ձայնագրությունում:
 
2006թ. սեպտեմբերին Ռաուլը «Ռեալում» 12 մրցաշրջան էր անցկացրել և երկու տարի եղել թիմի ավագը: Կասիլյասն այդ պահին 9 մրցաշրջան էր անցկացրել, իսկ այնուհետեւ նա ստացավ ավագի թևկապը:
 
2006 թվականի դրությամբ երկու ֆուտբոլիստները «Ռեալի» կազմում 21 տիտղոս էին նվաճել՝ ազգային և միջազգային մրցաշարերում:
 

Նմանատիպ նյութեր