211652_close_icon
views-count2215 դիտում article-date 21:03 30-04-2024

Երևանի աթլետիկայի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Երևանի աթլետիկայի ֆեդերացիայի նոր նախագահը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փամբուխչյանն ապրիլի 30-ին հանդիպել է Երևանի աթլետիկայի ֆեդերացիայի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները: Կողմերի համատեղ որոշմամբ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արմեն Փամբուխչյանը, փոխնախագահներ՝ Շիրակ Պողոսյանը և Սուսաննա Մարտիրոսյանը, քարտուղար՝ Հովհաննես Գևորգյանը: 

Նմանատիպ նյութեր