Ֆլորենտինո Պերես. Ռոնալդուի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկացած ժամանակ կարող է գնել Կրիշտիանու Ռոնալդուին, միայն թե դրա համար պետք է վճարի մեկ միլիարդ եվրո:
«Եթե ՊՍԺ-ն շատ է ցանկանում ստանալ Ռոնալդուն, պատրաստ ենք աջակցել այդ հարցում: Նրա հրաժարագինը կազմում է մեկ միլիարդ եվրո, ստիպված պետք է լինեն վճարել: Միանգամից ասեմ, որ 2016 թվականին էլ մենք չենք պատրաստվում Կրիշտիանուին վաճառել», ասել է Պերեսը: