89810 դիտում
16:56 18-05-2024
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան-Մամիկոնյանց փողոցները իրար կապող ճանապարհին կից շենքերի բնակիչները շնորհիվ Երևանի քաղաքապետարանի ու Արաբկիրի թաղապետարանի կունենան նոր հանգստյան գոտի և խաղահրապարակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն, որ վերջին տարիներին մայրաքաղաքում հսկայածավալ աշխատանքներ է իրականացվել քաղաքացիների կողմից զավթված որոշ հատվածներում հակասանիտարական իրավիճակ ստեղծած տարածքները մաքրելու, բարեկարգելու ու դրա փոխարեն խաղահրապարակներ ստեղծելու ուղղությամբ՝ գաղտնիք չէ։ Անզեն աչքով երևանցին այդ ամենը տեսնում է, ինչքան էլ որոշ մարդիկ փորձեն շահարկել Երևանի քաղաքապետարանի՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։
Երևանի Արաբկիր վարչական շրջանում նմանատիպ բազմաթիվ զբոսայգիներ, մանկական խաղահրպարակներ են ստեղծվել, որտեղ մինչ այդ տիրել է գարշահոտություն, բնակիչները ինքնակամ ավտոտնակներ ու չգիտես ինչեր են կառուցել, ժողովրդի լեզվով ասած զավթել են բակային հատվածները ու որոշ հատվածներում այդ ամենը տիրել է շուրջ 30 տարի։
Այսօր՝ մայիսի 18-ին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հերթական շրջայցն է կատարել ու հանդիպում է ունեցել Արամ Խաչատրյան-Մամիկոնյանց նոր ճանապարհի հարակից տարածքում ապրող բազմաբնակարանային շենքերի բնակիչների հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տարածքում նույնպես տիրում էր գարշահոտություն ու բնակիչների անփութության պատճառով կուտակված էր կեցաղային ու շինարարական մեծ քանակի աղբ։ Դեռ ամիսներ առաջ վարչական շրջանի ղեկավար Ա․ Ազատյանի գլխավորությամբ մի քանի բեռնատար աղբ տեղափոխվեց նշված վայրից, ինչից հետո երբ Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանը Ա․ Ազատյանի նետ այցելել էր նշված վայր անմիջապես հանձնարարական էր տվել, որ այդ հատվածում պետք է տնկվեն ծառեր, ապամոնտաժվեն անօրինական ավտոտնակները ու տեղում բնակիչների համար խաղահրապարակ ու հանգստյան գոտի կառուցվի։
Այսօր արդեն բնակիչները հենց իրենք էին մոտնեում վարչական շրջանի ղեկավար Ա․ Ազատյանին և իրենց շնորհակալանքի խոսքն էին ուղղում թե՛ Երևանի քաղաքապետարանին, թե՛ Արաբկիրի թաղապետարանին, որ նման լավ գաղափարը կյանքի են կոչում ու պատրաստակամություն հայտնեցին նաև, որ հենց իրենք իրենց կողմից տեղադրված ավտոտնակները կապամոնտաժեն ու ամիսներ անց նշված վայրը կդառնա բնակիչների ամենասիրելի հանգստյան վայրերից մեկը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
Նմանատիպ նյութեր
1615 դիտում
20:26 22-11-2022
Բացվել է Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցներն իրար կապող նոր ճանապարհը. Ավինյան
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր