211652_close_icon
views-count5248 դիտում article-date 14:36 20-06-2017

Ֆլորենտինո Պերես. Ռոնալդուի պատմության մեջ տարօրինակ բաներ կան

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես Կրիշտիանուի հետ դեռ չեմ խոսել, առայժմ ոչինչ չեմ կարող ասել: Վերջին շրջանում ես կենտրոնացած էի ակումբի նախագահի ընտրությունների վրա և չէի ցանկանում այդ գործընթացից շեղվել: Այս ամենի մասին թերթերից եմ իմացել: Կրիշտիանուն ակումբի հետ պայմանագիր ունի, նա «Ռեալի» հետ խաղացող է: Կխոսենք իր հետ և կտեսնենք, թե ինչով կավարտվի այս ամենը: Այժմ Կրիշտիանուն իր հավաքականի հետ շատ կարևոր մրցաշարի է մասնակցում, ես չեմ ցանկանում նրան շեղել մրցաշարից: Հստակ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց այս ամենը տարօրինակ է թվում: Ես կխոսեմ նրա հետ և նա ամեն ինչ կպատմի ինձ: Ես ելնում եմ այն սկզբունքից, որ բոլորը պետք է հարկերը վճարեն: Սակայն Կրիշտիանուն հարկերը թաքցնելու նպատակ չի ուննեցել, նա միշտ էլ ցանկացել է դրանք վճարել», ասել է Պերեսը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ռեալից»՝ հարկեր չվճարելու մեղադրանքի հետ կապված ակումբի կողմից անհրաժեշտ աջակցություն չստանալու համար:

Նմանատիպ նյութեր