211652_close_icon
views-count66851 դիտում article-date 17:21 01-05-2024

44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Տարոն Անդրեասյանի ծնողներին էր այցելել համաշխարհային ռեկորդ սահմանած, փոքրիկ դյուցազն Դավիթը, ով իր մրցանակը՝ նվիրված հերոսին, փոխանցեց նրա ծնողներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղի լեգենդ դարձած հերոսների հուշահամալիր էր այցելել ռեկորդակիր փոքրիկ Դավիթը՝ իր հայրիկի հետ։ Նա ծաղիկներ խոնարհեց Տարոն Անդրեասյանի արձանին, ապա այցելեցին հերոսի հայրական տուն, որտեղ փոքրիկ Դավիթը հերոսի ծնողներին փոխանցեց հավաստագիրը, որը նա ստացել էր իր 16-րդ միջազգային ռեկորդը սահմանելիս, երբ 1 մատով նա քաշել էր 4 ավտոմեքենա։ Նա իր հերթական մրցանակը նվիրել էր հերոս Տարոն Անդրեասյանին։ 

Դավիթը զբաղվում է նաև ըմբշամարտով և այս մարզաձևում էլ արդեն հաջողություններ ունի։ Հերոսի ծնողները իրենց շնորհակալությունը հայտնեցին Դավիթին և նրա ծնողներին ասելով, որ տեսնելով Դավիթին, վստահ ենք, որ ապագան ամուր և հուսալի ձեռքերում է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր